Իրանն սկսել Է ձուկ եւ ծովամթերք արտահանել Ռուսաստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Իրանա-ռուսական առեւտրի պալատի ղեկավար Ասադոլլա Ասղարոլադին:

 

«Անցած շաբաթ մենք ձեռնամուխ ենք եղել Ռուսաստան ծովամթերք արտահանելու վերաբերյալ պայմանագրի իրականացմանը: Այժմ ռուսական շուկային մատակարարվում Է ծովախեցգետին, խավիար եւ տարատեսակ ձկնամթերք»,-ասել Է նա:

 

Ռուսաստան իրանական ձուկ եւ ծովամթերք արտահանելու վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք Է բերվել անցյալ տարի: 2014 թվականի դեկտեմբերին Ռոսսելխոզնադզորի պատվիրակության՝ Թեհրան կատարած այցի ընթացքում հաստատվել Է 18 իրանական ձեռնարկություններից բաղկացած ցուցակը, որոնք ձկնամթերքի արտահանման իրավունք են ստացել:

 

Ռոսսելխոզնադզորում «Ինտերֆաքս» գործակալությանը հավաստել են մատակարարումների սկսվելը:

ՌԴ-ում Իրանի դեսպան Մեհդի Սանահին անցյալ տարվա վերջին հայտարարել Էր, որ Թեհրանը եւ Մոսկվան պլանավորում են մոտ ապագայում ապրանքաշրջանառությունը հասցնել 70 մլրդ դոլարի, հիշեցնում են իրանական լրատվամիջոցները:

 

Ինչպես արդեն հաղորդվել Է, ներկայում քննարկվում Է նաեւ Ռուսաստանին իրանական կաթնամթերքի եւ մսամթերքի մատկարարման հնարավորությունը: Հնարավոր Է նաեւ, որ Ռուսաստանն ընդլայնի հացահատիկի եւ փայտանյութի արտահանումը Իրան: