Ծովակցի երկու եղբայրները՝ 20 եւ 23 տարեկան Աբգար եւ Ռաֆիկ Խաչատրյանները խեցգետին որսալու նպատակով մոտորանավակով դուրս էին եկել Սեւանա լճի վրա եւ մոլորվել մառախուղի մեջ: Անբարենպաստ եղանակը տղաներին ստիպել է վատ տեսանելիության պայմաններում 12 ժամ ափ որոնել: Օրհասական վիճակում հայտնվածների միակ հույսը եղել է բջջային հեռախոսը, թեեւ հ արազատների ահազանգով դեպքի վայր ժամանած փրկարարների որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել: Միայն երեկոյան տղաներին հաջողվել է ինքնուրույն ափ դուրս գալ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում վտանգից փրկված եղբայրներն իրենց փրկությունը հրաշքի պես բան են համարում: «Մոտորանավակի շարժիչի խափանումից հետո նավակը կառավարում էինք թիերով՝ գնալով անհայտ ուղղությամբ: Ցրտահարությունից փրկվելու համար օգտագործել ենք մոտորոնավակի բենզինը՝ այրելով այն մետաղյա տարայի մեջ: Մեզ որոնողների հետ հեռախոսակապ ստեղծում էինք, բայց նրանք այդպես էլ չէին կարողանում մեզ գտնել: Մութը վրա հասնելուց առաջ մառախուղի միջից մի պահ ծառեր երեւացին ու չքացան:Հենց այդ պահի էլ եղավ մեր փրկության երաշխիքը. թիավարեցինք այդ ուղղությամբ ու անթափանց մառախուղի տակ գտանք փրկարար ափը»,-նշեց Աբգար Խաչատրյանը:
Եղբայները կարողացել են ափ դուսր գալ Մարտունու տարածաշրջանի Ծովինար համայնքի տարածքում՝ Ծովակ գյուղից ավելի քան 10 կիլոմետր հեռավորությամբ: Խաչատրյանների բնակարանը մարդաշատ է. նախորդ օրերին տագնապի մեջ հայտնվածները դեռ միմյանց աչքալուսանք են տալիս: Տղաների ինքնազգացողությունը լավ է, առողջական որեւէ գանգատ չունեն: Նրանց մայրն ամուսնու մահից հետո միայնակ մեծացրել է 4 անչափահասի: Ընտանիքում որե ւէ մեկը չունի կանոնավոր աշխատանք, եւ երիտասարդ եղբայրները որոշել են հիմնական զբաղմունք դարձնել ձկնորսությունը
Խոսրով Խլղաթյան