ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիան 18 ավիահարված է հասցրել Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Այս մասին հայտնել է Reuters-ը: Նշվում է, որ հրետանային ռմբակոծությունների հետևանքով վնասվել են Սիրիայում և Իրաքում գրոհայինների կողմից վերահսկվող տարածքների օբյեկտները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունվարի սկզբին ԱՄՆ-ն 10 ավիահարված է հասցրել զինյալների դիրքերին: