ՄԱԿ-ը ԱՊՀ-ի երկրներում տնտեսական աճի տեմպերի հետագա դանդաղում Է կանխատեսում, զարգացման հեռանկարների վրա բացասաբար Է ազդում Ուկրաինայի իրադրությունը: Ռուսաստանն ի վիճակի Է դիմանալ ընթացիկ ցնցումներին, սակայն ներդրումների հետ կապված խնդիրներ կունենա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՄԱԿ-ի «Աշխարհի տնեսական դրությունը եւ հեռանկարները. 2015 թվական» նորացված զեկույցում:

 

Տնտեսական զարգացման հեռանկարների վրա բացասաբար Է ազդում աշխարհաքաղաքական լարվածությունը նախեւառաջ Ուկրաինայի շուրջ: Համապատասխանաբար տարածաշրջանի տնտեսական զարգացման հեռանկարները նույնպես մեծապես պայմանավորված կլինեն աշխարհաքաղաքական իրադրության զարգացմամբ:

 

Տնտեսական եւ սոցիալական հարցերի դեպարտամենտի զեկույցի տվյալների համաձայն՝ ԱՊՀ-ում եւ Վրաստանում միագումար ՀՆԱ-ի աճի տեմպերը 2013 թվականի 2,0 տոկոսից 2014-ին կրճատվել են մինչեւ 0,8 տոկոս:

 

Ըստ ՌԻԱ Նովոստիի, փորձագետները զարգացման ոչ մեծ արագացում են կանխատեսում՝ 2015 թվականին մինչեւ 1,1 տոկոս, իսկ 2016-ին՝ մինչեւ 2,1 տոկոս: