Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի և մոդել Իրինա Շեյքի բաժանումից օրեր անց մամուլում սկսվեցին տեղեկություններ տարածվել Ռոնալդուի նոր սիրավեպի մասին:
Ինչպես տեղեկացնում է պորտուգալական Express պարբերականը, ֆուտբոլիստը հանդիպում է ուկրաինացի մոդել Յարա Խմինդանի հետ:
Նշենք, որ The Mirror-ը պորտուգալացուն կապում է նաև ակումբի հեռուսաալիքի հաղորդավարուհի Լուսիա Վիլալոնիի հետ: Հաղորդավարուհին տոնել է ֆուտբոլիստի հետ «Ոսկե գնդակ» մրցանակն ստանալը և լուսանկարը տեղադրել Ինսթագրամի իր էջում: