Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Գիորգի Մարգվելաշվիլիի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումն այս տարի կկայանա Բաքվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով վրացական Georgianpress լրատվականը, այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գիորգի Աբաշիշվիլին:

 

Նա նշել է, որ երեք երկրների նախագահերի մասնակցությամբ գագաթնաժողովները լինելու են ամենամյա և նպաստելու են Վրաստանի աշխարհաքաղաքական դերի ուժեղացմանը:

 

Երեք պետությունների ղեկավարների մասնակցությամբ առաջին նման գագաթնաժողովը տեղի էր ունցել 2014 թվականին Թբիլիսիում, իսկ արդեն հաջորդ տարի այն կկայանա Թուրքիայում: