Զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Հալեպի հայկական թաղամասներից մեկը, որի հետևանքով զոհվել է երեք քաղաքացի, կան վիրավորներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին է հայտնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունը:

 

Արձակված հրթիռներից մեկն ընկել է Թիլել փողոցի վրա, որտեղ գտնվում են Հայ Կաթողիկե համայնքի Առաջնորդարանը եւ Համայնքի Աթոռանիստ եկեղեցին: Հարձակման հետևանքով վնասվել են թաղամասի շենքերի բնակարանները, խանութները և ավտոմեքենաները:

 

2015թվականի հունվարի 9-ին հիշյալ թաղամասը կրկին հրթիռակոծվել էր: Ահաբեկիչների թիրախը դարձել էր Հայ Կաթողիկե համայնքի Առաջնորդարանին կից գտնվող Սրբուհի Ռիտա եկեղեցին: Հարձակման հետևանքով եկեղեցու կառույցը մասամբ քանդվել է: