Ուկրաինայի հայերի միությունը Մարիուպոլ քաղաքում կրակոցերից տուժած անձանց աջակցություն է ցուցաբերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Անալիտիկա»-ին հաղորդել է Ուկրաինայի հայերի միության Դոնեցկի մարզի մասնաճյուղի փոխնախագահ Ռուբեն Մակարյանը:
Ուկրաինայի հայերի միության անդամները սնունդ են բաժանել Մարիուպոլի եւ Արեւելյան միկրոշրջանի բնակիչներին: Ռուբեն Մակարյանը հավաստիացրել է, որ տուժած բնակիչներին տաք սննդով օժանդակելու ծրագիրը շարունակական է լինելու: