Գյումրիում շահագործման հանձնված «Մուշ 2/2» թաղամասի վերջին՝ 1756 բնակարանների սեփականաշնորհման գործընթացը դանդաղում է: Այս պահին ընթացքի մեջ է բնականների սեփականության իրավունքի գրանցումը՝ «Գլենդել հիլզ» կազմակերպության անվամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը:

 

«Երբ «Գլենդել հիլզ»-ն ստանա բոլոր բնակարանների վկայագրերը, դրանից հետո ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ կկնքվեն առք ու վաճառքի վերաբերյալ պայմանագրեր և բնակարանները կհանձնվեն նախարարությանը, որն էլ իր հերթին դրանք անշարժ գույքի կադաստրում իր անվամբ գրանցելո ւց հետո, կսկսի բնակարանների սեփականաշնորհման գործընթացը:

 

Իմ կարծիքով, այս դեպքում ևս մեկ ամիս կպահանջվի եւ հույս ունեմ, որ փետրվարի վերջին արդեն ՀՀ քաղքաշինության նախարարությունը պատրաստ կլինի սկսելու բնակարանների սեփականաշնորհման գործընթացը»,- նշեց Ալբերտ Մարգարյանը:

 

Խոսելով գործընթացի ձգձգման մասին, ինչը նաև անհագստացնում է բնակիչներին, պատասխանատուն նշեց, որ նախ որոշ թերությունների պատճառով Գյումրու քաղաքապետարանը համապատասխան ակտ չէր տրամադրում, մինչև շինարարական կազմակերպության հետ թերությունների վերացման պարտավորության վերաբերյալ պայմանագրի կնքումը:

 

«Այս պահին ասել, թե գործընթացն ինչու է դանդաղում՝ չեմ կարող, բայց, այն, որ այս գործընթացը կարող է նպաստել նաև Գյումրիում անօթևանների բնակարանների խնդրի լուծման ընթացիկ՝ «Բնակարանի գնման վկայագիր» ծրագրի իրականացմանը, դա&n bsp; այդպես է. անշարժ գույքի շուկայում կհայտնվեն նոր բնակարաններ, կարող է նաև բնակարանների գինը ինչ-որ տեղ նվազել եւ, բնականաբար, մեր կողմից իրականացվող ԲԳՎ ծրագիրն ավելի կաշխուժանա ու արդյունավետ ընթացք կունենա»,- նշեց պատասխանատուն:

 

«Մուշ 2/2» թաղամասի վերջին՝ բնակելիների 1756 բնակարանները շահագործման են հանձնվել դեռ 2012 թկականի հոկտեմբերին:

 

Արմենուհի Մխոյան