Աշխարհը մտել Է ածխաջրածնային հումքի ցածր գների դարաշրջան, եւ նավթի գնանշումների արագ բարձրացման սպասելու հարկ չկա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասել Է LetterOne խմբի եւ Alfa Group կոնսորցիումի նախագահ Միխայիլ Ֆրիդմանը:
«Մինչ Ռուսաստանում եւ այլ երկրներում իմ շատ գործընկերներ վիճում են, թե նավթի գները երբ կարող են «հետ ցատկել», ես համոզված եմ, որ մենք մտել ենք նավթի ցածր գների նոր ժամանակաշրջան»,- նշել Է Ֆրիդմանը բրիտանական Financial Times թերթի Էջերում հրապարակված հեղինակային հոդվածում:
Նա համաշխարհային շուկայում տեղի ունեցող իրադարձությունները համարել Է «շուռ տված ալքիմիա», երբ «սեւ ոսկի» համարվող Էներգակիրը, որի գինը պահպանվում Էր սահմանափակ առաջարկով, վերածվել Է ամենասովորական վառելիքի: Հեղինակը կարծում Է, որ նավթի գնանշումների հարցում կարեւոր դեր Է խաղում հումքի «սահմանափակության ընկալումը»:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ գործարարը հիշեցրել Է, որ հումքի շուկայում առաջին անգամը չԷ, որ մրրկայնություն Է դիտվում. եթե անցյալ դարի 70-ական թվականներին նավթի գները պահպանում Էին հարաբերական կայունությունը, ապա «հոգեբանական շոկ» դարձավ ԱՄՆ նավթի արտահանման՝ Սաուդյան Արաբիայի կողմից սահմանված բռնարգելքը, իսկ երբ 1975 թվականին ԱՄՆ-ն սկսեց ռազմավարական պաշարներ կուտակել, դա ավելի ամրապնդեց շուկայում նավթի առաջարկի սղության մասին պատկերացումները: «Նավթը թանկ արժեր, որովհետեւ մարդիկ կարծում Էին, թե դրա պաշարները բավարար չեն»,- ընդգծել Է Ֆրիդմանը:
Միեւնույն ժամանակ նա նշել Է, որ վերջին տարիներին նավթի «գլխապտույտ» գները բնավ նորմալ չԷին: