Apple Inc-ի եռամսյակային արդյունքները գերազանցել են Ուոլ Սթրիթի սպասելիքները' տոնական սեզոնում մեծ էկրանով iPhone-ների վաճառքների վերաբերյալ, և միայն Չինաստանում դրա վաճառքը ավելացել է 70%-ով: Այս մասին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:
Apple-ն անցած տարվա վերջին եռամսյակում վաճառել էր 74.5 միլիոն iPhone, այն դեպքում, երբ բազում տնտեսագիտական վերլուծողներ կանխատեսում էին, որ վաճառքը չի գերազանցի 70 միլիոնը: Արդյունքում' ընկերության եկամուտը կազմել է 74.6 մլրդ դոլար, երբ դրան նախորդող տարի այն կազմել էր 57.6 մլրդ:
Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը, արդեն տեղեկացրել է, որ ապրիլին կթողարկվի Կալիֆորնիայում գործող ընկերության կողմից ստեղծված Apple Watch.