Ռուսաստանցիների ավելի քան քառորդ մասը բավականին մեծ Է համարում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմական գործողությունների սկսվելու հավանականությունը: Եվս 10 տոկոսն այն կարծիքին Է, որ պատերազմն արդեն ընթանում Է: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) հունվարյան սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որոնք ներկայացնում Է «Վեդոմոստի» թերթը:

 

Երեք ամիս առաջ երկու երկրների միջեւ զինված հակամարտությունը հավանական Էր համարում ընդամենը 17 տոկոսը:

 

Ռուսաստանցիների կեսը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները համարում Է քաղաքացիական պատերազմ, 17 տոկոսը դրանցում տեսնում Է ցեղասպանություն եւ ահաբեկչություն, Արեւմուտքի միջամտության մասին հիշատակում Է հարցման մասնակիցների 3 տոկոսը: