Այսօր Ազգային ժողովում ասուլիսի ընթացքում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախագահ Հերմինե Նաղդալյանն անդրադարձավ ՌԴ-ի պատվիրակության ձայնից զրկելու բանաձևի՝ Հայաստանի ձեռնպահ քվեարկությանը:

 

Հարցին՝ արդյո՞ք ձեռնպահ քվեարկելու որոշումն ուղղորդված է եղել, Հերմինե Նաղդալյանը պատասխանեց.

 

«Մեր պատվիրակության դիրքորոշումն ուղղորդված չի եղել ոչ մեկի կողմից: Այդ քվեարկության հիմնական հարցադրումն այն էր, թե ովքեր են կողմ, որ ռուսկան պատվիրակության լիազորությունները դադարեցվեն, հանձնաժողովում երկու անգամ քննարկվել է այս թեման, մենք, բնականաբար, կողմ չենք եղել և կողմ չենք քննարկել: Դա քվեարկություն էր, որը բխում էր այդ պահին այդտեղ ստղծված իրավիճակից»:

 

Ըստ Հերմինե Նաղդալյանի՝ մեր պատվիրակության քվեարկությունը որևէ բան չէր տալու, և իրավիճակը չէր փոխվելու: Պատգամավորն ասաց, որ «մենք քվեարկել ենք հօգուտ ռուսական պատվիրակության շահերի», որն էլ համարում է ճիշտ, քանի որ ՌԴ-ն մեր ստրատեգիական գործընկերն է:

 

Մեր պատվիրակության մյուս անդաը՝ ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը, առողջական խնդիրների պատճառով չի մասնակցել քվեարկությանը: