Aplle ընկերությունը հատուկ անկիզելի պահարաններ կտեղադրի իր Apple Watch ֆիրմային խանութներում՝ ոսկե պատյանով Apple Watch խելացի ժամացույցները պահելու համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է 9to5Mac հրատարակությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:
Apple Watch ժամացույցները, որոնց վաճառքը շուկայում սպասվում Է ապրիլին, մատչելի կլինեն երեք հիմնական վերափոխակներով՝ Apple Watch Sport մոդելը, որն աչքի Է ընկնում խոնավա- եւ փոշեպաշտպանությամբ, Apple Watch հիմնական վերափոխակը՝ շափյուղյա ապակուց Էկրանով եւ պողպատե պատյանով, եւ Apple Watch Edition-ը՝ ոսկե պատյանով, ինչպես նաեւ շափյուղյա ապակիով:
Հրատարակության տվյալներով՝ Apple Watch Edition-ի պլանավորված բարձր գնի պատճառով ընկերությունը մտադիր Է ձեռնարկել անվտանգության միջոցներ՝ ոսկերչական խանութներում կիրառվող միջոցների օրինակով: Ժամացույցների նմուշները կցուցադրվեն առեւտրական սրահում, սակայն գիշերն Apple-ի աշխատակիցները դրանք կպահեն հատուկ անկիզելի պահարաններում: Դրանցում կպահվեն նաեւ վաճառքի համար նախատեսված սարքերի պաշարները:
Առայժմ Apple-ը հայտարարել Է սարքի մեկնարկային գինը՝ 349 դոլար: Սակայն, զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ Apple Watch Sport մոդելի գինը կաճի մինչեւ 500 դոլար, մինչդեռ Apple Watch Edition-ի արժեքը կարող Է հասնել 4 – 5 հազար դոլարի: