Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները 1987թ. ծնված Ահարոն Բ.-ի տանը և օժանդակ շինություններում կատարված խուզարկության ընթացքում, հյուրասենյակի բազմոցի միջից հայտնաբերել և առգրավել են «ՏՕԶ» տիպի 12 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան:

 

Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:

 

Կատարվում է քննություն: