Այսօր Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի «Թալեաթ Հարբ» հրապարակում ռումբ է պայթել: Ինչպես հաղորդել է Al Madina հեռուստաալիքը, պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել:

 

Եգիպտոսի ոստիկանությունն այժմ փորձում է պարզել, թե ում դեմ է ուղղված եղել ահաբեկչական հարձակումը:

 

Մինչդեռ, մայրաքաղաքի օդանավակայանում ուժեղացվել են անվտանգության միջոցառումներն այն բանից հետո, երբ անվտանգության ուժերը դետեկտորների օգնությամբ երկու պայթուցիկ սարք են հայտնաբերել տերմինալներում: