Այսօր իր ծննդյան 30-ամյակն է նշում Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն:
Պորտուգալացին իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում դարձել է մի շարք ռեկորդների հեղինակ. Պորտուգալիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է (52 գոլ), «Ռեալում» մեկ մրցաշրջանում հեղինակած գոլերի քանակով ռեկորդակիր է (60 գոլ), հեթ-տրիկների քանակով Իսպանիայի առաջնությունում ռեկորդակիր է (23): Միակ ֆուտբոլիստը, ով անընդմեջ արժանացել է ՖԻՖԱ-ի բոլոր երեք «Գնդակ» մրցանակներին՝ բրոնզե (2007), արծաթե (2009), ոսկե (2008), միակ ֆուտբոլիստը, ով գոլ է հեղինակել Իսպանիայի առաջնության մեկ մրցաշրջանում մասնակցած բոլոր թիմերի դարպասները (2011/12) և այլ ռեկորդներ: Ռոնալդուն նաև «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիր է:
Այսօր իր ծննդյան 23-ամյակն է նշում նաև կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը:
Նշենք, որ ֆուտբոլիստն ազգային հավաքականի կազմում մասնակցել է 60 խաղի և հեղինակել 42 գոլ: