Հանրապետության սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաները կտրամադրվեն անվճար: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը ՀՀ ֆինանսների նախարարության հատկացրեց 910 հազար դոլարին համարժեք գումար:
Գործադիրի նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը հիշեցրեց նաև, որ փոքր շրջանառություն ունեցող տնտեսվարողները կառավարությունն աջակցությամբ նոր ՀԴՄ-ները գնում են 2-3 անգամ ավելի ցածր գնով, քան դրանց ինքնարժեքն է:
«Նոր սերնդի ՀԴՄ-ների առավելությունն այն է, որ դրանց վրա ներկայացվում է նաև վաճառված ապրանքների տեսականին: Դա հնարավորություն է տալիս, որպեսզի հարկային մարմինները վերահսկեն գործընթացը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: