Ուկրաինայի ուժայինները կրակ են բացել Չերնուխինո գյուղի տարհանվող բնակիչների և լրագրողների վրա, փոխանցում Լուգանսկի տեղեկատվական կենտրոնը` հղում անելով թղթակցին:

 

 

Հաղորդվում է, որ ուժայինները «խախտել են հրադադարը խաղաղ քաղաքացիների տարհանման ընթացքում և կրակ բացել նրանց վրա», ինչի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է:

 

 

«Կրակահերթի տակ են ընկել նաև ռուս լրագրողներ Դմիտրի Մալիշևը և Արտյոմ Կոլը», - հաղորդել է թղթակիցը դեպքի վայրից: