Արևմուտքը մերժել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գաղտնի ծրագիրը Ուկրաինայում հակամարությունը կարգավորելու հարցով: Այս մասին հայտնել է abnews.ru-ն` հղում անելով դիվանագիտական աղբյուրներին:
Արևմուտքի դիվանագետների խոսքով` Պուտինը գաղտնի նամակ է հղել արևմտյան տերություններին վերջին շաբաթվա ընթացքում: Նրա առաջարկի Էությունն է` ընդլայնել Ինքնահռչկան Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների տարածքները, գրում է The Wall Street Journal-ը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը չեն համաձայնվել Պուտինի մտահղացման հետ: Այդ կապակցությամբ նրանք այսօր չծրագրված այցով մեկնել են Մոսկվա: