Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է ուկրաինական իշխանությունների և ինքնահռչակ հանրապետությունների միջև ուղիղ բանակցությունների անհրաժեշտության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ռուսական ԶԼՄ-ները, Լավրովը Մյունխենում ընթացող անվտանգության հարցերով կոնֆերանսի ժ ամանակ ընդգծել է, որ ՌԴ-ն հանդես է գալիս նման բանակցությունների արագ սկսման օգտին:

 

 

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով' Ուկրաինայի հարավում հակամարտության կողմերն ունեն բոլոր հնարավորությունները' ճգնաժամի խաղաղ լուծմանը հասնելու համար:

 

 

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Մոսկվայում տեղի ունեցած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Օլանդի միջև բանակցություններից հետո, որոնք տևել են շուրջ 5 ժամ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ-ն, Ֆրանսիան ու Գերմանիան պատրաստում են համատեղ հնարավոր փաստաղթթի տեքստը'Մինսկի պայմանավորվածությունների կատարման շուրջ: