Հալեպի Նոր գյուղ շրջանում հրթիռակոծության հետևանքով մահացել է 24-ամյա Գոգո Գպճյանը: Այս մասին «Արմենպրես»-ին հաղորդեցին Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրությունից: Պատահարը տեղի է ունեցել փետրվարի 7-ի կեսօրից հետո, որի հետևանքով վիրավորվել են այլ մարդիկ ևս, որոնց վիճակը ծանր է:

 

Հայաշատ Հալեպը 2012թ. ամռանից հայտնվել է կառավարական ուժերի և զինված խմբավորումների բախումների թիրախում, և մինչ այսօր բախումներն այնտեղ չեն դադարում:

 

 

ՄԱԿ-ի տվյալներով'Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը մոտեցել է 200 հազարի: Զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը: