Այսօր կառավարության շենքի դիմաց հավաքվել էին բազմաթիվ քաղաքացիներ՝ ի պաշտպանություն փետրվարի 7-ին առևանգված ու բռնությունների ենթարկված՝ շրջանառության հարկի դեմ բողոքի ակցիաների ակտիվիստ, ԲՀԿ անդամ Արտակ Խաչատրյանի:

 

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ դիմելով ժողովրդին, ասաց, որ սա մեր երկրում տեղի ունեցող հերթական «բեսպրեդելն» է, և պետք է ժողովուրդը կոշտ հակահարված տա դրան.

 

«Դա պետք է լինի առաջին հերթին քաղաքական հակահարված: Սրանց պետք է բերել քաղաքական դաշտ: Մենք պետք է կարողանանք երկիրը կարգին երկիր դարձնել: Մենք իրավապահ մարմիններին ասել ենք, որ դուք պետք է սա բացահայտելով ապացուցեք, որ իրավապահ մարմին եք, այլապես իմաստազրկվում է իրավապահ մարմին լինելը: Մենք տեր ենք, մենք բոլորս Արտակ ենք, սա չպետք է կուլ տանք»,- ասաց Միքայել Մելքումյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում