Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես են կազմակերպվել «նորմանդական քառյակի» բանակցությունները, որոնք տևել են գրեթե 16 ժամ: Այս մասին հայտնել է «Վեստի»-ն:

 

Լուկաշենկոյի խոսքով՝ բանակցությունների մասնակիցներին կերակրել են բելառուսական և ռուսական մթերքներով:

 

Նրա խոսքով՝ բանակցությունների մասնակիցները «կերել են ձվածեղ, պանիր, կաթնամթերք, խմել են մի քանի դույլ սուրճ: Ոչ ոք ալկոհոլ չի օգտագործել»:

 

Լուկաշենկոն հայտնել է, որ գիշերը բանակցություններին մասնակցած փորձագետները քնել են հերթով, որպեսզի «մտքով պայծառ լինեն»: Դրա հետ մեկտեղ Լուկաշենկոն ճշտել է, որ երկրների ղեկավարներին հանգստանալ չի հաջողվել: