Չելյաբինսկի բնակիչները փետրվարի 17-ին քաղաքի երկնքում երեք արեւ են տեսել. նրանք դարձել են հազվագույտ օպտիկական երեւույթի՝ հալոյի վկաները, որը կարելի Է տեսնել ցուրտ ու պարզ եղանակի ժամանակ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Ուրալում ցրտել Է մինչեւ 23 – 25 աստիճան: Օդում գոյացել են սառցե ոչ մեծ վեցանիստ բյուրեղիկներ, որոնք հնարավոր չԷ տեսնել անզեն աչքով: Դրանց միջով բեկվում են արեւի ճառագայթները, ինչի հետեւանքով ստեղծվում Է հալոյի օպտիկական Էֆեկտը»,- պատմել Է Սվերդլովսկի մարզի գլխավոր օդերեւութաբան Գալինա Շեպորենկոն:
Օդերեւութաբանի խոսքով՝ հալոն ձմռանը կարող Է հայտնվել մի քանի անգամ, բայց այդ երեւույթը կանխատեսելը դյուրին չԷ:
Սոցցանցերի օգտատերերը զետեղել են չելյաբինսկյան հալոյի լուսանկարները: