«Միխեիլ Սահակաշվիլիի արտահանձնման պահանջը վրաց-ուկրաինական երկկողմ հարաբերությունների հարց է, եւ ես այն չեմ մեկնաբանի»,- Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով օգնական Վիկտորյա Նուլանդը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Նա ասել է, թե ինքը ցանկանում է այլ մեկնաբանություն անել վրաց-ուկրաինական հարաբերությունների վերաբերյալ: «Սա շատ կարեւոր պահ է ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Վրաստանի պատմության մեջ, քանի որ երկու երկրներն էլ փորձում են կանգնել եվրատլանտյան ինտեգրացման ուղու վրա: Մենք կոչ ենք անում Վրաստանի եւ Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին՝ աջակցելու միմյանց այդ գործընթացում, դուք հարկավոր եք միմյանց»,- ասել է Նուլանդը:
Նա հայտնել է, որ Վրաստան այցի շրջանակներում ինքը հանդիպումներ է անցկացրել հանրապետության վարչապետի, նախագահի եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ: Նուլանդն ասել Է, թե ինքը Վրաստան է ժամանել, որպեսզի մեկ անգամ եւս հավաստի ԱՄՆ-ի անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
Ինչ վերաբերում է այցի ընթացքում անցկացված հանդիպումներին, ապա, նրա խոսքով, դրանցում արծարծվել են վրաց-ամերիկյան հարաբերությունները պաշտպանության եւ անվտանգության ոլորտում:
Ավելի վաղ Վրաստանի Գլխավոր դատախազությունը դիմել Է Ուկրաինայի Գլխավոր դատախազությանը «Միխեիլ Սահակաշվիլիին Վրաստանին արտահանձնելու միջնորդությամբ»: «Այն բանի կապակցությամբ, որ Վրաստանում Միխեիլ Սահակաշվիլիին մեղադրանքներ են առաջադրված եւ երկրում նրա նկատմամբ ներպետական հետախուզում Է հայտարարված, Գլխավոր դատախազությոաւնը դիմել Է Ուկրաինայի Գլխավոր դատախազությանը՝ Ուկրաինայում Սահակաշվիլիին ձերբակալելու եւ նրան Վրաստանին արտահանձնելու միջնորդությամբ»,-նշվում Է հաղորդագրության մեջ: «Չնայած արտահանձնման ոլորտում երկու երկրների միջեւ գոյություն ունեցող համաձայնագրին, ուկրաինական կողմը վրացական կողմի հետ չի համագործակցել Միխեիլ Սահակաշվիլիին արտահանձնելու հարցում եւ հրաժարվում Է իրականացնել այդ արտահանձնումը»,-ընդգծվում Է փաստաթղթում:
Փետրվարի 13-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սահակաշվիլիին նշանակել Է Բարեփոխումների խորհրդատվական միջազգային խորհրդի նախագահ: «Մենք բավական երկար Էինք մտածում՝ ինչպես ավելի լավ օգտագործենք Միխեիլ Սահակաշվիլիի գիտելիքները, փորձը եւ բացառիկ նոու-հաուները: Վրաստանում նա փաստորեն կարողացավ բարեփոխել տնտեսական, քաղաքական ու հասարակական կյանքի բոլոր ոլորտները: Մինչեւ վերջին ժամանակներս Միխեիլը, Էստ Էության, Ուկրաինայի արտահաստիքային խորհրդատուն Էր բարեփոխումների հարցերով»,-ասել Է Պորոշենկոն: