Ալ Ֆարուկի մզկիթը, որն աշխարհի ամենահին մահմեդական կառույցներից մեկն էր եւ գտնվում էր Իրաքում, հիմնահատակ ավերվել է «Իսլամական պետության» գրոհայինների կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այդ մասին հաղորդել է «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությունը: Գրոհայինները մզկիթը պատել են պայթուցիկներով, ինչի հետեւանքո վ մզկիթից ոչինչ չի մնացել:
Ալ Ֆարուկի մզկիթը կառուցվել է 7-րդ դարում: Այն կառավարության հատուկ հոգածության կենտրոնում էր, քանի որ վայելում էր աշխարհի մահմեդականների հարգանքը եւ երկրի ամենաշատ այցելվող վայրերից մեկն էր:
Իրաքի զբոսաշրջության եւ հուշարձանների պահպանության նախարարությունից, հաղորդել են, որ շուրջ մեկ տարվա ընթացքում, ինչ ակտիվ գործունեություն է ծավալում ԻԼԻՊ-ը, Իրաքում ոչնչացվել է 30 կրոնական կառույցը, որոնք պատմական եւ մշակութային արժեք էին ներկայանում: Դրանց թվում են հինավուրց մզկիթներ, դամբարաններ, քրիստոնեական եկեղեցիներ եւ վանական համալիրներ: