Այսօր Լուգանսկում նախատեսված ռազմագերիների փոխանակման գործընթացը իրականացվելու է «37-ը 37-ի» դիմաց ձևաչափով: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը' հղում անելով Դոնեցկի լրատվական գործակալությանը:

 

«Այսօր մենք փոխանակելու ենք սպաներին մեր հրամանատարների դիմաց», - ասել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն օմբուդսմեն Դարյա Մորոզովան:

 

Ռազմագերիների փոխանակումը «բոլորը' բոլորի դիմաց» ձևաչափով Մինսկի պայմանավորվածությունների առանցքային կետերից մեկն է:

 

ԴԺՀ-ի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Դեբալցևոյում շրջափակման մեջ է մնացել Կիևի 500 ուժային: