Կրծքագեղձերը եւ կնոջ մարմնի մյուս բնորոշ առանձնահատկություններն Էվոլյուցիայի ընթացքում ձեւավորվել են այն պատճառով, որ Homo-ի տղամարդ նախնիները դադարել են ուշադրություն նվիրել սերնդի դաստիարակությանը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս եզրակացությանն են հանգել Բրիստոլի համալսարանի կենսաբանները՝ P roceedings of the Royal Society B հանդեսում հրապարակված հոդվածի հեղինակները: Հետազոտության մասին հակիրճ հաղորդել Է The Independent-ը:

 

Գիտնականները՝ Ջոն ՄաքՆամարայի գլխավորությամբ, դիտարկել են տարբեր տեսակի կենդանիների մոտ ձագուկների խնամքը՝ ինչպես այն կենդանիների մոտ, որտեղ սերունդը սովորաբար խնամում Է սոսկ մեկ ծնողը (դա սովորական պրակտիկա Է կաթնասունների մեջ), այնպես Էլ նրանց, որտեղ սերնդին հետեւում են թե՛ հայրը, թե՛ մայրը (ամենից առաջ թռչունները): Գիտնականների կարծիքով՝ ձագուկների խնամքը միշտ կապված Է սեռերի միջեւ բախման հետ. երեխայի համար շահավետ Է, որ նրա մասին հոգ տանեն բոլորը եւ առավելագույն չափով, իսկ ծնողի համար շահավետ Է այդ պատասխանատվությունը բարդել մյո ւսի ուսերին:

 

Դրա հետեւանքով տեղի Է ունենում «աշխատանքի» նախասկզբնական «բաժանում», ինչի հաշվին կաթնասունների մեջ սեռերից մեկն սկսում Է սերնդի դաստիարակությանն ավելի մեծ ուշադրություն դարձնել: Ժամանակի ընթացքում դա ազդում Է նաեւ անատոմիայի վրա. այդպես Էլ առաջացել են կաթնագեղձերը կաթնասունների մոտ կամ պարկերը պարկավորների մոտ: Այս առանձնահակությունները թույլ են տալիս ավելի արդյունավետ կերակրել սերնդին, եւ ի վերջո այս պարտականությունն ամրակայվում Է սեռերից մեկին: