Ճապոնիայի գյուղատնտեսության, անտառաբուծության եւ ձկնորսության նախարար Կոյա Նիսիկավան փետրվարի 23-ին պաշտոնաթողություն Է խնդրել ֆինանսական սկանդալի պատճառով, որում նա ներքաշված Է եղել: Վարչապետ Սինձո Աբեն այդ խնդրագրին ընդունել Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Անցյալ շաբաթ հայտնի Է դարձել, որ Տոտիգի քաղաքում Ճապոնիայի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության բաժանմունքը, որը գլխավորում Էր Նիսիկավան, մեկ միլիոն իեն (շուրջ 8,4 հազար դոլար) նվիրատվություններ Է ստացել: Չնայած այն բանին, որ Նիսիկավան վերադարձրել Է այդ գումարը, խորհրդարանում նրա վրա քննադատության տարափ Է թափվել ընդդիմության կողմից:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, նախկին նախարարն ինքն իր որոշումը բացատրել Է անհարմարություններ չստեղծելու եւ Սինձո Աբեի գլխավորությամբ գործող կառավարության վրա ստվեր չգցելու ցանկությամբ: