ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը համոզված Է, որ մարդու իրավունքների խախտումները թուլացնում են պետությունների ինքնիշխանությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս հայտարարությամբ նա հանդես Է եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը գումարվել Էր Երկրորդ համաշխարհային պատե րազմի ավարտի եւ համաշխարհային կազմակերպության հիմնադրման 70-ամյակի առթիվ:

 

ՄԱԿ-ի վարչական ղեկավարը նշել Է, որ «մարդու իրավունքների բնագավառում ՄԱԿ-ի աշխատանքի համար խոշոր խոչընդոտ Է եղել անդամ երկրների շրջանում այն մտահոգությունը, թե նման գործողությունները կարող են վնասել երկրների ինքնիշխանությանը»: «Իսկ իրականում հենց մարդու իրավունքների խախտումներն են թուլացնում ինքնիշխանությունը»,- ընդգծել Է Պան Գի Մունը:

 

«Ինքնիշխանությունը միջազգային կարգի հիմքի մասն Է մնում,- նշել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:- Սակայն արդի աշխարհում որքան քիչ Է ինքնիշխանությունը դիտվում որպես պարիսպ կամ վահան, այնքան մենք ավելի մեծ շանսեր ունենք պաշտպանելու մարդկանց եւ լուծելու մեր ընդհանուր հիմնախնդիրները»,- ասել Է համաշխարհային կազմակերպության վարչական ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: