Մեքսիկան հայտարարել Է, որ Վատիկանին պաշտոնական բողոք կներկայացնի այն արտահայտության կապակցությամբ, որը զանգվածային լրատվամիջոները վերագրում են Հռոմի Ֆրանսցիսկոս պապին. քահանաայապետն իբր հայտարարել Է, որ վախնեում Է իր հայրենիքի՝ Արգենտինայի «մեքսիկանացումից», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Խոսքը վերաբերում Է այն նամակին, որը հասցեագրված Է արգենտինացի քաղաքական գործիչներից մեկին, որում պապն անհանգստություն Է հայտնել Արգենտինայում թմրավաճառության աճի պատճառով:

 

Վատիկանը հրաժարվել Է հավաստել կամ հերքել արտահայտությունը, որը, ենթադրաբար, գործածել Է Ֆրանցիսկոս պապը: Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Խոսե Անտոնիո Միդը հայտարարել Է, որ իր երկիրը նշավակել են խայտառակությամբ: