Ռուսաստանի հետ Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը ներկայում չի քննարկվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատո ւկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:
Ավելի վաղ նա հայտարարում Էր, որ իր երկիրը պատրաստ Է քննարկել Սուխում-Թբիլիսի-Երեւան տարանցիկ երկաթուղային հաղորդակցության կազմակերպումը, եթե «դա ծառայի աբխազական հակամարտության կարգավորմանը»:
«Երկաթուղու շուրջ առարկայական քննարկում ոչ մի տեղ չի եղել: Այնպես որ դժվար Է մեկնաբանել այդ հարցը: Դա վրաց-ռուսական երկաթուղի Է, եւ եթե սկսենք մտածել այն վերականգնելու մասին, նախեւառաջ հարկավոր Է կարգավորել քաղաքական հարցերը, որովհետեւ դա սոսկ հաղորդակցուղիների վերականգնման հարց չԷ: Ամենից առաջ պետք Է պարզել քաղաքական խնդիրները եւ այն, թե քաղաքական ինչ համատեքստում այդ նախագիծը կարող Է գործարկվել»,- ասել Է Աբաշիձեն:
Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ ծանոթ չԷ Վրաստանից Չեչնիայի տարածքով Ռուսաստան երկաթուղու կառուցման ծրագրին: Ավելի վաղ նման հնարավորության մասին հայտարարել Է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը:
«Մենք այդ հարցը չենք քննարկել, մեզ նման հարցով ու նախաձեռնությամբ ոչ ոք չի դիմել»,- հավելել Է Աբաշիձեն: