«Նավթի գների անկումը լարված վիճակ է ստեղծել Ադրբեջանում: Եթե իրավիճակը չփոխվի, ապա Ադրբեջանի պետական բյուջեն մինչեւ 2015 թվականի վերջը կկորցնի 6-7 մլրդ դոլար»:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ենի Մուսավաթ» թերթը, նման հայտարարությամբ այսօր Ադրբեջանի խորհրդարանում հանդես է եկել տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նախագահ, ակադեմիկոս Զիյադ Սամեդզադեն:

 

 

Նրա խոսքով' ադրբեջանական ազգային արժույթի' մանաթի կուրսը կայուն պահելու համար Ադրբեջանն ամսական ծախսել է 2,4 մլրդ դոլար:

Ադրբեջանցի ակադեմիկոսը կառավարությանը կոչ է արել «լուրջ միջոցներ» ձեռնարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:

 

 

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերթքները, իսկ երկրի պետբյուջեն 87 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

 

 

Ադրբեջանի 1915 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 40 դոլարով ցածր է: