Ամերիկացի մաքսավորները հայտնաբերել են Պաբլո Պիկասոյի նկարը, որը 2001 թվականին կորել Էր Ֆրանսիայի թանգարանից. անհայտ անձինք այն ԱՄՆ Էին ուղարկել Ծննդյան տոների նվերի տեսքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 27-ին հաղորդել Է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով Նյու Յորքի դատախազությունը:
«Վարսավիրուհին» (1911) կուբիստական կտավը պատկանում Էր Ֆրանսիայի կառավարությանը եւ պահվում Էր Փարիզի Պոմպիդուի կենտրոնում: Դեկտեմբերի կեսերին նկարը՝ 30 եվրո հայտարարագրված արժեքով, ԱՄՆ են ուղարկել Բելգիայից. դրա ուղարկողը ոմն Ռոբեր Է, իսկ նշանակման վայրը՝ վերահսկվող կլիմայական պայմանների պահեստը:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, նկարը Պոմպիդուի կենտրոնից անհետացել Է չպարզված հանգամանեքներում: Հիմնարկության աշխատակիցներն այն չեն գտել պահման տեղում:
Սպասվում Է, որ սահմանված կարգով անհրաժեշտ փաստաթղթերի ձեւակերպումից հետո Պիկասոյի գործը կվերադառնա Ֆրանսիա: