
ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցների սահմանման դեպքում Մոսկվան պատրաստ է «ցավոտ հակամիջոցներ» կիրառել: Այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
«Մենք ինքներս մեզ վերապահում ենք բոլոր հնարավոր տարբերակները, այդ թվում՝ բավականին ցավոտ հակամիջոցներ, որոնք կիրառվել են և կիրառվելու են»,- հայտարարել է բարձրաստիճան դիվանագետը:
Նա հավելել է, որ Մոսկվան շարունակում է պատրաստվել հնարավոր նոր պատժամիջոցներին: