Ֆրանսիական հեղիանակավոր «l’Express» պարբերականում փետրվարի 27-ին տպագրվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող' Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի անդամների «Բաքուն շարունակում է ղարաբաղյան հակամարտությունը' Ադրբեջանում ընդդիմադիր ուժերին ճնշման տակ պահելու նպատակով» վերնագրով հոդվածը, որն «Արմենպրես»-ը ներկայացնում է ստորև:

 

 

«Մոտ 21 տարի է (ճշգրիտ լինելու համար' 1994թ. մայիսի 12-ին), ինչ ստորագրվել է ղարաբաղյան քառամյա զինված հակամարտությանը վերջ դրած զինադադարի մասին համաձայնագիրը: Դրանից ի վեր, վերջնական խաղաղության որևէ պայմանագիր չի կնքվել հակամարտող կողմերի՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, որին աջակցում է Հայաստանը, միջև: Հետեւաբար, դեռևս խարխուլ խաղաղություն է շարունակում տևակայել Հարավային Կովկասի տարածաշրջանում: Իսկ եթե որոշ լավատեսություն առկա էր հրադադարին հաջորդած տարիների ընթացքում, ապա այժմ այն լիովին ի չիք է դարձել՝ չնայած հա կամարտությանը քաղաքական լուծում գտնելու հարցում կողմերին աջակցություն ցուցաբերելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

 

 

Տարեցտարի, շաբաթ առ շաբաթ լարվածությունն աճում է շփման գծում և բազմաթիվ են դարձել հարձակման փորձերն ու դիպուկահարների կողմից քաղաքացիական անձանց սպանությունները: Վերջերս 60-ամյա մի գյուղացի սառնաստորեն սպանվեց ադրբեջանցի զինվորների կողմից հայկական Տավուշի շրջանին հարակից մի գոտում, այսինքն' Հայաստանում, և այնպիսի մի տարածքում, որը սկզբունքորեն վիճարկման առարկա չէ: Այս զոհը կարող էր լինել մեզանից՝ ֆրանսիացի քաղաքական գործիչներիցս յուրաքանչյուրը, որ հաճախ այցելում ենք տարածաշրջան՝ խաղաղությանն ի նպաստ մեր համեստ լուման ներդնելու նպատակով:

 

 

Նույն հարթության վրա այլևս չդնել ագրեսորին և զոհին

Երկար ժամանակ Մինսկի խմբի ֆրանսիացի, ռուս և ամերիկացի համանախագահները ձեռնպահ են մնացել հստակորեն մատնանշել ստեղծված իրավիճակի պատասխանատուներին: Երկար ժամանակ նրանք նույն վերաբերմունքն են ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի նկատմամաբ, նրանք անտեսել են, առնվազն պաշտոնական հայտարարություններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Վերջին տվյալները վկայում են, որ վերջիններս սկսում են հետ քաշվել այս քաղաքականությունից:

Եթե իրոք դա այդպես է, նրանք իրավացի են, քանի որ, ինչպես բարոյապես անարդար ցանկացած ռազմավարություն, գործնականում լինելով անարդյունավետ, այդ քաղաքականությունը ոչ մի դրական արդյունքի չի հասցրել: Ինչպես այլուր, այս հակամարտությունը ևս ոչ թե վերացական է և իրար է հակադրում նույնանման ամբողջությունների, այլ իրարից խիստ տարբերվող վարչակազմերի և քաղաքական հայեցակարգերի ընդդիմություն է:

 

 

Արդեն 24 տարի է, չնայած արտաքին աջակցության բացակայությանը, Լեռնային Ղարաբաղի Հանապետությունը փորձում է խորհրդարանական ժողովրդավարություն ամրապնդել: 24 տարի է, ինչ այն կազմակերպում է տեղական ինքնակառավարման մարմինների, շրջանային և համընդհանուր ընտրություններ, ինչ նրա քաղաքական կյանքում ընդգրկված են երկրի բոլոր քաղաքացիները, որտեղ կանանց մեծ տեղ է հատկացվում և որտեղ ընդդիմությունը խաղում է ամբողջական դեր: 24 տարի է, ինչ այն պաշտպանում է սեփական ժողովրդին գերզինված և նավթադոլլարներով հարստացած Ադրբեջանի ռազմական ագրեսիայից՝ գործի դնելով միջոցներ, որոնք բոլորի կողմից էլ համարվում են չափավոր, աստիճանակարգված և պատասխանատու: Կարճ ասած, ահա՛, 24 տարի է, ինչ այս Հանրապետությունը բնականոն ձևով կարողացել է կառուցել իրավական Պետություն, որ մենք փորձում ենք, հաճախ ապարդյուն, ներկայացնել ողջ աշխարհին:

 

 

Պատերազմ և քարոզչություն' ալիևյան դիկտատուրայի հենակետերը

Բայց եթե պատերազմական այս վիճակն աղետալի է Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի բնակչության համար, այն անհրաժեշտություն է Բաքվի վարչակազմի համար: Պետք է կրկնել. Ադրբեջանն արյունալի մի բռնապետություն է, ուր բանտարկում են անընդմեջ:

 

 

Ընդդիմության առաջնորդներ Իլքար Մամադովը և Թոֆիկ Յաքուբլուն, հարգված մտավորական Ինթիգամ Ալիևը, Մարդու իրավունքների ակտիվիստ Ռասուլ Ջաֆարովը, Արիֆ և Լեյլա Յունուսը (վերջինս Պատվո լեգեոնի շքանշանով է պարգևատրվել նախագահ Օլանդի կողմից), հայտնի լրագրող Խադիջա Իսմայլովան, անհաշիվ այլ այլախոհներ Բաքվի բանտեր են նետված, և նրանց անունների երկար ցուցակը հրատարակվել է «Ազատություն» ռադիոկայանի կողմից, ռադիոկայան, որի գրասենյակը փակվել է 2014թ. վերջին Բաքվի ռեժիմի կողմից, քանզի ազատ տեղեկատվությունը ոճրագործ վարչակազմի համար սպառնալիք է:

 

 

Ադրբեջանի ազատ ԶԼՄ-ներն անհետանում են մեկը մյուսի հետևից և ցանկացած քննադատական վերլուծություն, մասնավորապես հակամարտության սկսման և դրա հարատևման վերաբերյալ, անմիջապես խեղդվում է: Հատկապես ամեն տարվա փետրվարին վարչակազմը քարոզչական հսկայական ջանքեր է գործի դնում' կոծկելու համար Սումգայի թի հայերի ջարդերի զոհերի հիշատակը, որի իրականացման (1988թ. փետրվարի 26-28-ը) պատասխանատուն հանդիսանում է հենց վերջինս:

 

 

Նախագահ Ալիևի համար պատերազմը և քարոզչությունն այսպիսով անհրաժեշտություն են, որը թույլ է տալիս կապանքների մեջ պահել ադրբեջանական հասարակությանը՝ ի դեմ երևակայական թշնամու՝ հայի: Նախագահ Ալիևը, որն իր Twitter-ի էջում ատելություն սերմանող և ռազմատենչ բացահայտ հաղորդագրություններ է հրապարակում, ով չի երկմտում հայտարարել, որ նրա «հիմնական թշնամիներն են ամբողջ աշխարհի հայերը», գիտի, որ կարիք ունի հայատյաց նման հռետորաբանության, որպեսզի շեղի սեփական ժողովրդի ուշադրությունն իր դիրքի չարաշահման իրողությունից և որպեսզի կարողանա պահպանել իր իշխանությունը:

 

 

Դա էր իրողությունը նախկինում, երբ նավթի եկամուտները ռեժիմին հնարավորություն էին տալիս նպաստներ և հատուցումներ բաշխել կաշառակերությամբ և կլեանտելիզմով գանգրենացված պետական ապարատի ներկայացուցիչներին, ինչպես նաև շռայլորեն վճարել միջազգային հարթակներում ռեժիմը գովաբանող լոբբիստներին: Դա է իրողությունն առավել ևս ներկայումս, երբ սև ոսկու գների անկումն այլևս թույլ չի տալիս «Կասպիցի Կորլեոնեին» նույն դյուրությամբ գնել և՛ երկրի ներսում սոցիալական խաղաղությունը, և՛ Բրյուսելի, Փարիզ ի կամ Վաշինգտոնի որակյալ քարոզիչների ծառայությունները:

 

 

Հարավային Կովկասի ժողովրդավար ուժերին նեցուկ լինելը պարտականություն է և անհրաժեշտություն

Այս պատճառով է, որ մենք պետք է, առավել քան երբևէ, աջակցենք փոքրիկ ղարաբաղյան ժողովրդավարությանը, և դա է պատճառը, որ մենք ցանկանում ենք վերջինիս միջազգային ճանաչումը: Իհարկե՛, ոչ այն պատճառով, որ մենք կողմնակից ենք մի ազգի՝ ընդդեմ մյուսի, այլ պարզապես մեր գործողությունները մեր խոսքերին համապատասխանեցնելուց դրդված:

 

 

Որպեսզի ցույց տանք, որ մենք ճանաչում ենք այն երկրներին, որոնք արժանի են դրան, քանզի հարգանքով և ուշադրությամբ են մոտենում իրենց ժողովուրդներին, և, ընդհակառակը, մենք դատապարտում ենք այն ռեժիմները, որոնք արժ անավայել չեն իրենց ստանձնած պատասխատավության և ժողովրդի նկատմամբ: Լեռնային Ղարաբաղը ճանաչելը նաև նշանակում է դիկտատոր Ալիևին հասկացնել, որ Արևմուտքը գիտակցում է հակամարտություն լուծումը ձգձգելու իր խաղը, և որ այդ հակամարտությունը չի կարող շարունակել նպաստել' իր քաղաքացիներին գերության մեջ պահելուն: Կովկասում, ինչպես այլուր, բոլոր ժողովուրդներն արժանի են խաղաղության, անվտանգության և բարգավաճման: Բայց Կովկասում, ինչպես այլուր, ժողովրդավարությունը միակ ուղին է, որ թույլ է տալու հասնել դրան»:

 

 

Միշել Ամիել (սենատոր' ձախակողմյան կուսակցություն)

Սոֆի Ժուասեն (սենատոր' կենտրոնական կուսակցություն)

Մարլեն Մուրիե (Բուրգ լէ Վալանսի քաղաքապետ' աջակողմյան կուսակցություն)