Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծիք է հայտնել, որ Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը նախապես ծրագրավորված է եղել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական T24.com-ը գրում է, որ Էրդողանը թեմային անդրադարձել է Սաուդյան Արաբիայից վերադարձի ճանապարհին ինքնաթիռում' պատասխանելով լրագրողների հարցերին:

 

Անդրադառանով Դինքի գործով Անվտանգության վարչության հետախուզական բաժնի նախկին նախագահ Ռամազան Աքյուրեքին ձերբակալելու որոշմանը' Էրդողանն ասել է. «Ես իրավաբան չեմ, սակայն անհնար եմ համարում այս գործում անփութության առկայությունը: Այս իրադարձությունում կա կանխամտածված կերպով իրականացված հանցագործություն: Այն անուշադրության հետ որևէ կապ չունի»: Թուրքիայի նախագահը կարծիք է հայտնել, որ խնդիրն ավելի կբացահայտվի, երբ դրան առնչվող կապերն ի հայտ գան:

 

Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի19-ին' խմբագրության առջեւ կատարված զինված հարձակման հետևանքով: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ' Դինքի սպանության կազմակերպիչ ՅասինՀայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը' 22 տարվաազատազրկման: 2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանըորոշում է կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից: Այս անգամբոլոր ամբաստանյա լներին կառաջադրվի «հանցավոր խմբավորման ստեղծման եւ կառավարման կամդրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք:

 

Բացի այդ, Դինքի սպանության ժամանակ բարձրպաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում' Ստամբուլի նախկին ոստիկանապետ ՋալալեդդինՋեռռահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ որշումներ են ընդունվել: