Միացյալ Նահանգների ավիաընկերությունները չեղյալ են հայտարարել ավելի քան 1,6 հազար չվերթ երկրի հյուսիս - արեւելքում մոլեգնող ձնաբքի պատճառով: Եվս 5 հազար մարդատար ինքնաթիռների թռիչքը ձգձգվում Է: Առանձնապես խախտվել Է Նյու Յորքի եւ Ֆիլադելֆիայի (Փենսիլվանիայի նահանգ) օդանավակայանների աշխատանքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Նյու Յորքի իշխանությունները նախազգուշացրել են, որ մարտի 2-ի առավոտյան լարվածապահին ճանապարհներին կլինի բարդ իրադրություն, մարդկանց խնդրել են հնարավորինս ձեռնպահ մնալ անձնական ավտոտրանսպորտով ուղեւորություններից:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ներկայիս ձնաբուքը դարձել Է արդեն հինգերորդը, որը վերջին ամսին մոլեգնել Է ԱՄՆ-ի հյուսիս - արեւելքում: Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ մինչեւ մարտի 3-ն այս տարածաշրջանը կգտնվի սառը ցիկլոնի ազդեցության ներքո: