Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացառել է հայ-թուրքական սահմանի բացումը և նախապայման առաջադրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական sondakika.com-ը, այս մասին Էրդողանն ասել է Սաուդյան Արաբիայից Թուրքիա վերադառնալու ճանապարհին' ինքնաթիռում լրագրող ների հետ զրույցի ժամանակ:

 

Լրագրողներից մեկը հարց է ուղղել, թե Ցեղասպանության հարյուրերորդ տարում արդյոք լինելու են ինչ-որ նախաձեռնություններ կամ քայլեր Հայաստանի և հայերի հետ կապված, ինչպես, օրինակ, սահմանի բացումը: Ի պատասխան նման հարցադրման' Էրդողանն ասել է. «Մեր պայմանն է' քանի դեռ ղարաբաղյան հարցում որևէ քայլ չի ձեռնարկվել, սահմանները չենք կարող բացել»:

 

Թուրքիայի նախագահը դժգոհել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա փուլից' հայտարարելով, որ խնդրի մասին Պուտինի, Օլանդի կամ Օբամայի հետ խոսելիս վերջիններս մշտապես նշում են, որ զբաղվում են խնդրով, սակայն «արդյունքը չի երևում»: