ՀՀ կապի տրանսպորտի նախարարի տեղակալ Արամ Արսենյանը խոստացավ գյումրեցի տաքսու վարորդների բողոքը ներկայացնել նախարարին, իսկ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն առաջարկեց վարորդներին շարունակել աշխատանքը՝ մինչեւ հարցի քննարկումը:
Նշենք, որ անհատ տաքսիստները մարտի 2-ին կրկին հավաքվել էին Գյումրու կենտրոնական հրապարակում: Վարորդները բողոքում են 2015 թվականի հունվարի 6-ից գործող, մարդատար-տաքսիներով ուղեւորափոխադրման կազմակերպումը կանոնակարգող «Լիցենզավորման մասին» ՀՀ նոր օերնքով սահմանված պետական տուրքի՝ ամսական 8 հազար դրամ հաստատագրված արժեքի վճարման, ինչպես նաեւ մեքենաներում հաշվիչների տեղադրման որոշումների դեմ:
Որպես հիմնավորում' վարորդները պնդում են, որ նախ Գյումրիում փողոցները գտնվում են սարսափելի վիճակում, երկրորդ՝ մեծ է գործազրկության մակար դակը, որի պատճառով Գյումրիում ուղեվարձն արժե ընդամենը 500 դրամ, իսկ լավագույն դեպքում վարորդները օրեկան կատարում են 3 ուղեւորափոխադրում:
ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպում ունելու ակնկալիքով, վարոդներն այսօր կրկին հավաքվել էին կենտրոնական հրապարակում. 2 օր առաջ տաքսիսիտների հետ հանդիպման ժամանակ Շիրակի մարզպետը խոստացել էր հանդիպում' նախարարության ներկայացուցիչների հետ, որի ժամանակ վարորդները հնարավորությւոն կունենային փոխանցելու իրենց դժգոհությունները:
Խակայն, հանդիպումը, որը բողոքի մասնակիցների եւ նախարարության ներկայացուցիչների միջեւ կայացավ Գյումրու քաղաքապետարանում, ըստ փոխնախարարի, անարդյունավետ էր, քանի որ ցույցի մասնակիցները կտրուկ հրաժարվում էին լսել փոխնախարարի պարզաբանումները: Փոխնախարարն արձանագրեց, որ այսօրվա իր առաքելությունը ձախողված է, թեեւ խոստացավ վարորդների բողոքը ներկայացնել նախարարին: Վարորդներն էլ վստեհեցին՝ իրենք պատրաստ են ցանկացած քայլի դիմել՝ ընդհուպ մինչեւ Գյումրի-Երեւան մայրուղու փակումը: Վարորդները նախարարությանը հարցի քննարկման համար 3 օր ժամանակ տվեցին:
Արմենուհի Մխոյան