Բրիտանական մետաղադրամների վրա Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու դիմանկարը նորացվել է, նոր մետաղադրամները շրջանառության մեջ կմտնեն արդեն մոտ ժամանակներս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 2-ին հաղորդել է Թագավորական դրամահատարանը: Նոր նկարը դրամահատարանը ներկայացրել է Դիմանկարների ազգային պատկերասրահի հետ համատեղ:

 

 

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, թագուհու 63-ամյա կառավարման ընթացքում սա նրա նկարի արդեն հինգերորդ նորացումն է: Առաջին դիմանկարում, որը հայտնվել է 1956 թվականին, դեռ պատանի Եղիսաբեթ Բ-ն պատկերված է դափնեպսակով: Հետագա բոլոր նկարներում նրա գլուխը պսակել է թագը: Վերջին անգամ նկարը նորացվել է 1998 թվականին:

 

 

Նոր դիմանկարն ընտրվել է հատուկ հանձնաժողովի անցկացրած մրցույթի արդյունքներով: