Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գուտին վերլուծել է մադրիդյան թիմի խաղն Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Վիլյառեալի» հետ հանդիպումը, որն ավարտվել է 1:1 հաշվով:

«Ես վաղուց եմ ասում, որ «Ռեալը» լավագույն մարզավիճակում չէ: Կցանկանայի թիմի խաղը տեսնել այնպիսի ակումբների հետ, որոնք իրենք են վերահսկում խաղը, չեն սեղմվում սեփական դարպասներին և չեն վախենում գրոհելուց: Ակնհայտ է, որ երբ «Ռեալը» գրոհ է ունենում այդպիսի մրցակիցների հետ, թիմի համար հեշտ չի լինում: Եվ եթե «Ռեալը» շարունակի նույն ոգով, ապա դա շատ վատ կավարտվի»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբեում է El Chiringuito-ն: