ԱԺ արտահերթ նիստում այսօր, ներկայացնելով պաշտոնաթող նախագահների կենսաթոշակի չափն ու մի շարք այլ արտոնություններ, հարակից զեկուցող, ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը վստահեցրեց, որ այստեղ, ըստ էության, քննարկման հարց էլ չկա, քանի որ ամեն ինչ շատ ավելի պարզ է:

 

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց Հակոբ Հակոբյանին.

 

«Որ այդպես դոշով պաշտպանում եք այս նախագծերը….: Էն կինոյի նման, որ ասում է՝ եկել եք էստեղ, մարդ եք զարմացնում»:

 

Ի պատասխան՝ Հակոբ Հակոբյանը պատասխանեց. «Դուք ձեր չափով ուրիշներին մի չափեք»:

 

Արծվիկ Մինասյանն արձագանքեց. «Իմ չափը ես գիտեմ՝ ինչքան է ու իմ արժանիքն էլ գիտեմ, ի տարբերություն շատերի»:

 

Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում.