Այսօր՝ մարտի 4-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռիի մարզում: Այս մասին գրում էShamshyan.com-ը:

 

Ժամը 08:30-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին՝ Լուսաղբյուր գյուղի վարչական տարածքում, «ՎԱԶ 2121» մակնիշի 35 TL 657 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում:

 

Վարորդը տեղում մահացել է, ու դին ավտոմեքենայից դուրս են բերում Սպիտակի հրշեջ-փրկարարները գյուղացիների օգնությամբ:

 

Սպիտակի ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: 

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: