Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավի Էրնանդեսը մրցաշրջանի ավարտից հետո կհամալրի «Նյու Յորք Սիթիի» կազմը, տեղեկացնում է Cadena Ser-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ ֆուտբոլիստը հանդիպել է ամերիկյան ակումբի ներկայացուցիչների հետ և համաձայնել տեղափոխվել «Նյու Յորք Սիթի»:
Հիշեցնենք, որ ամերիկյան կողմը ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր նաև 2014թ. ամռանը, սակայն Չավին մնաց կատալոնյան թիմում, քանի որ «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն վստահում էր նրան: Վերջերս, սակայն, մարզիչը հայտարարել է, որ չի կարող համապատասխան խաղային պրակտիկա տալ Չավիին, քանի որ թիմում շատ ուժեղ ֆուտբոլիստներ կան: