Պենտագոնի ղեկավարությունը և ԱՄՆ-ի ռազմական հրամանատարությունը հնարավոր են համարում ԱՄՆ ցամաքային զորքերի օգտագործումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը և ԱՄՆ Զինուժի շտաբի պետերի կոմիտեի ղեկավար Մարտին Դեփսին Կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել են, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային խորհուրդ կտան ԻՊ-ի դեմ օպերացիայում գործի դնել ցամաքային զորքերը, եթե դրությունը դա պահանջի:
«Մենք նման գործողություններ խորհուրդ կտանք, եթե նրանք թույլ կտան ապահովել մեր հաջողությունը»,- ասել է Քարտերը: