Երեք քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը հայտարարել է, որ մեքսիկացի Իվան Մորալեսը չի ցանկանում իր հետ մենամարտել:

Ավելի վաղ տեղեկություններ տարածվեցին, որ Մորալեսը հայազգի բռնցքամարտիկի հետ մարտ է ուզում անցկացնել թեթևագույն քաշային կարգում:

«Կարծում եմ՝ Մորալեսը փոշմանել է: Նա չէր մտածում, որ ես կհամաձայնեմ հանդիպել նրա հետ՝ թեթևագույն քաշային կարգում: Այժմ նա վախենում է իմ դեմ ռինգ դուրս գալուց»,- Դարչինյանի խոսքը մեջբերում է fightnews.com-ը:

Նշենք, որ պրոֆեսիոնալ կարիերայում 39-ամյա Դարչինյանը 40 մարտում հաղթել է, 7 անգամ պարտվել, մեկ անգամ էլ ոչ-ոքի խաղացել, Մորալեսն իր ակտիվում ունի 27 հաղթանակ: