Ադրբեջանի գրողների միության անդամ, հայտնի բանաստեղծ եւ հրապարակախոս Մուբարիզ Մասիմ օղլու Նասիբովին այսօր Բաքվում, «Կարա-Կարեւ» մետրոյի կայարանի մոտ դանակահարած անձը միության 61-ամյա անդամ Հուրիեթ Մամեդ օղլու Մամմադովն է:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է modern.az լրատվական կայքը' նշելով, որ վերջինս իրավապահների կողմից ձերբակալվել է: Նշվում է, որ Հ.Մամնմադովը եւս Ադրբեջանի գրողների միության անդամ է:

 

 

Ադրբեջանական ANS լրատվական գործակալությունը հայտնել է, որ այսօր առավոտյան Բաքվի Նիզամիի շրջանում «Կարա-Կարաեւ» մետրոյի կայարանի մոտ անհայտ անձը դանակով խողխողել է 53-ամյա հայտնի բանաստեղծ եւ հրապարակախոս Մուբարիզ Մասիմօղլու Նասիբովին եւ նրա մոտ ազգական, 55-ամյա Ջավանշիր Աքբար օղլու Քյազըմովին ու դիմել փախուստի:

 

 

Տուժածները շտապ տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանց վիրահատել են: Երկուսի վիճակն էլ գնահատվում է խիստ ծանր: Հայտնի բանաստեղծի դեմ Ադրբեջանի գրողների միության անդամի կողմից մահափորձի պատճառը դեռեւս հայտնի չէ: