ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները ձեռնամուխ են եղել փորձնական կայանքի մշակմանը Մարսի վրա ածխաթթվական գազից թթվածնի ստացման նպատակով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են մշակողները, ինչի մասին նրանք մանրամասն կպատմեն լուսնային եւ մոլորակային գիտութ յունների 46-րդ խորհրդաժողովում, որը տեղի կունենա մարտի 16 – 20-ը Հյուսթոնում (Տեխասի նահանգ): NASA-ի մասնագետները մտադիր են կայանքը Կարմիր մոլորակ ուղարկել 2020 թվականի համար պլանավորված մարսագնացի արշավախմբի կազմում:
Հետազոտողների տեղեկատվության համաձայն՝ կերպափոխիչն ստեղծվում Է Մարսի մթնոլորտից թթվածին ստանալու համար, մթնոլորտ, որը գրեթե 96 տոկոսով բաղկացած Է ածխաթթվական գազից եւ սոսկ 0,2 տոկոսով թթվածնից: Կայանքը, գիտնականների մտահղացմամբ, նախ կկուտակի եւ կսեղմի ածխաթթվական գազը: Այնուհետեւ, Էլեկտրոլիզի միջոցով, տեղի կունենա դրա տրոհումը շմոլագազի եւ թթվածնի:
Եթե 2020 թվականին փորձարկումների արդյունքները բավարարեն հետազոտողներին, ապա, ինչպես սպասվում Է, 2030-ական թվականներին կստեղծվի շատ ավելի հզոր կայանք, որը չափերով 100 անգամ կգերազանցի ներկայիս կայանքը: Այն ժամանակ, հնարավոր Է, արդեն Կարմիր մոլորակ կուղեւորվեն առաջին գաղութաբնակները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: